Սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում էր Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, միեւնույն ժամանակ չմոռանալով, թե ինչ պատմական ծանր օրեր է ապրում Հայաստանի Հանրապետությունը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
ArmLur.am-ը ներկայացնում է այն հայկական շոուբիզնես ներկայացուցիչներին, ովքեր շնորհավորել են Հայաստանի Անկախության օրը:
Դերասանուհի Տաթեւ Հովակիմյան. «Այսօր Անկախության 30-ամյակին Տաթև ՀովակիմյանՉեմ պատկերացնում` վիրահատեն ինձ, անգամ օրգաններ պակասի, լինեմ հիվանդանոցում ու մաման չգա ծնունդս շնորհավորելու (ճանապարհից էլ հաստատ տորթ կբերի, որ մոմը փչեմ ու էս անգամ երազանքս կիսատ չմնա):Անկախս ,շնորհավոր տոնդ…Հայ-Հայաստան»:
Դերասան Գրիգոր Դանիելյան. «Կշնորհավորեմ իմ հայրենիքի ծննդյան տոնը նրան բուժելուց հետո…:Ամեն մեկս մի քար պետքա դնենք ու կառուցենք, ոչ թե քարը նետենք քանդենք…: Ի՞նչը շնորհավոր …»:
Երգչուհի Նունե Եսայան. «Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար, իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան»:
Երգիչ Թաթա Սիմոնյան.«Կանք, պետք է լինենք
Շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետություն»:
Սիբիլ.« Չար մշուշը պիտի հեռանայ քեզմէ ու շուտով պիտի գան պայծառ օրեր։ Պէտք է պինդ եւ ուժեղ մնանք, ըլլանք միասնական, որպէսզի ո՛չ ոք առիթ ունենայ կեղտոտ խաղեր սարքելու եւ չարագործելու։ Դուն տունն ես աշխարհասփիւռ հայութեան։ Տօնդ շնորհաւոր իմ չքնա`ղ Հայաստան»:
Հաղորդավար Սուրեն Շահվերդյան.«Մեր երկրի այս բարդ և դժվարագույն պահին Անկախությունը և այն պահպանելը դարձալ է մի այլ առաքելություն, մի այլ հայրենասիրության փորձություն։ Լավագույնները ոտքի կանգնեցին, պաշտպանելու մեր պետությունը, զոհվեցին, որ մենք ապրենք: Հավերժ հիշատակ նրանց: Միավորվենք, համատեղ ջանքեր գործադրենք մեր առաքելության շուրջ, այն է` պահպանել մեր անկախությունը, զարգացնել ու հզորացնել մեր հայրենիքը: Շնորհավոր տոնդ Հայաստան»:
Լիդա Եղիազարյան