
Այս պահին Ներքին Հանդում իրադրությունը նորմալ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:
«Այս պահին գյուղում գտնվում եմ միայն տղամարդիկ, ժամկետային զինծառայողների հետ միասին: Թշնամին շատ մոտ է գյուղին, տեղ կա 7-ր կմ է հեռու, տեղ կա 1 կմ, տեղ կա 500մ, նայած տեղ: Տրամադրություններս մարտական է, բայց Անկախության տոնն է, հնարավոր է սադրանքներ, թշնամին մնում է թշնամի»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում հակառակորդը կրակ է բացել, ինչը մոտ 10-15 րոպե է տևել, որի հետեւանքով ունենք մեկ վիրավոր:
Լիդա Եղիազարյան