Ինչու է լռում պոկերի արքա Դեն Բիլզերյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի համար այս ծանր օրերին, երբ ողջ աշխարհի հայերը փորձում են համախմբել եւ պայքարել Ադրբեջանի դեմ, լռում է ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, դերասան և ինտերնետային աստղ Դեն Բիլզերյանը, ով ամիսներ առաջ էր Հայաստանում, ում դիմավորելու եւ ողջունելու համար մեծ բազմություն էր հավաքվել:

Դեն Բիլզերյանը, ով մեծ երկրպագուների բանակ ունի ամբողջ աշխարհում, ում Հայաստանին աջակոցող կոչը մեծ լսարան կարող էր ապահովել, սեպտեմբերի 12-ից ի վեր ոչ մի գրառում ու Հայաստանին ոչ մի աջակցող կոչով հանդես չի եկել, իսկ մինչ այդ  կարող ենք նրա պաշտոնական էջերում տեսնել մերկ կանանց հետ զվարճալի եւ արկածներով լի տեսանյութեր:

Ավելին հիշեցնենք, որ համացանցում քարկոծող արշավ էին սկսել այն հայտնի հայերի դեմ, ովքեր համացանցում չէին դատապարտում Ադրբեջանի գործողությունները, եւ այս օրերին առավել շատ քննադատվեց եւ քարկոծվեց ռուսսատանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ դեպտեմբերի 12-ին լույս 13-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր գործել Հայաստանի ողջ երկյանքով, ինչի հետեւանքով ունենք շուրջ 207 զոհված եւ անհետ կորած:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս