ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ հերթեր և խառնաշփոթ իրավիճակ Դեն Բիլզերյանին տեսնելու և նրա հետ լուսանկարվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ միլիոնատեր, համացանցային աստղ, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն արդեն Հայաստանում է: Դենին տեսնելու համար նրա Dan’s Shop-ում խանութի դիմաց էին հավաքվել նրա երկրպագուները:

Հետաքրքրակական է, որ հանդիպման ընթացքում այցելուները հնարավորություն պետք է  ունենային ձեռք բերել «The Setup» գիրքը՝ Դեն Բիլզերյանի ստորագրությամբ, սակայն այդպես էլ հնարավորություն չեղավ գիրքը ձեռք բերել, քանի որ դրսում այցելուների մեծ հերթ էր կուտակվել, մարդկանց ներս էին  թողնում սահմանափակ թվով, ապա արագ լուսանկարում Դենի հետ եւ ուղեկցում դուրս:

Ավելին, ի  զարմանս մեզ՝ լրատվամիջոցների մուտքը, պարզվեց, խստիվ արգելված էր, պատճառը թերեւս մեզ համար մնաց անհասկանալի եւ չպատճառաբանված, այն դեպքում, երբ  Բիլզերյանի հետ հանդիպումը նախապես եղել է հանրային, եւ կազմակերպիչները հաշվի չեն առել լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ Դեն Բիլզերյանը 2018 թվականին ևս այցելել էր Հայաստան: Այցի ընթացքում նա ՀՀ քաղաքացիություն էր ստացել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Սյունէ Համբարձումյան




Լրահոս