ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հրանուշ Մարանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես իր երեխայի՝ Էռնեստ Սաամվելի Նազարյանի հետ բնակվող ծնող, 1 ամսվա ընթացքում երեք անգամ՝ 14.09.2021թ , 16.09.2021թ, 23.09.2021թ առանց հարգելի պատճառների խոչընդոտել է 2021թ հուլիսի 13-ին ՇՄ ԸԻԴ թիվ ՇԴ/2958/02/19 կատարողական թերթի հիման վրա սահմանված տեսակապով տեսակցության իրականացմանը, Էռնեստ Նազարյանի և վերջինիս հետ չբնակվող ծնող՝ Սամվել Վարդանի Նազարյանի միջև, որի վերաբերյալ ՀՀ ԴԱՀԿ ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի ընթացքում վերջինիս կողմից ներկայացվել է տեսակցության իրականացմանը ծոչընդոտելու մասին հայտարարություններ:
Այսպիսո Հ. Մարամջյանին մեղսագրվում է 01.07.2022թ ուժի մեջ մտած ՀՀ քր օր-ի 243 հոդվ 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքի մեղավորությամբ կատարումը: