ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծված խոստումներ, որով միշտ կարելի է խաբել երևանցիներին և կորզել նրանց քվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած երկրում առկա պատերազմական իրավիճակին` Երեւանի փոխքաղաքապետ նշանակված Տիգրան Ավինյանը շարունակում է քարոզարշավը: Երեւանի ավագանու ընտրությունների ֆալշ ստարտ արած Տիգրան Ավինյանը երեկ հերթական ականջահաճո հայտարարությունն է արել: Շատ լավ իմանալով, որ մայրաքաղաք Երեւանում տարիներ շարունակ չլուծված հարցերից գլխավորը տրանսպորտի խնդիրն է, երեկ Ավինյանը ասել է, թե ՈՒՂԻ ԽՈՍՔԸ. Երեւանում ավտոբուսները պետք է ունենան առանձին գծեր:

Իհարկե, այդ գծերը վաղուց պետք է լինեին: Իհարկե, մայրաքաղաքում վաղուց երթեւեկության կանոնները պետք է փոխված լինեին, իհարկե, պետք է վաղուց մահաբեր հազելներին քաղաքակիրթ փոխադրամիջոցները պետք է փոխարինած լինեին, իհարկե, Երեւանում վաղուց պետք է մետրոյի նոր կայարան ու ճոպանուղի լիներ, քանի որ այս բոլոր խոստումները իշխող Քաղաքացիական պայմանագիրը վաղուց էր տվել: Երեւանցին արդեն խաբվել է ՔՊ-ի կողմից: Երկրորդ, երրորդ անգամ նույն խոստումներով կերակրելն առնվազն ազնիվ չէ:

Մահաբեր գազելներին պետք է վերջ դնել. խոստանում էր Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանը մետրոյի նոր կայարանի շինարարության համար էլ դերասանական հմտություններն օգտագործելով տարբեր դիրքերով խոստումներ հնչեցրեց:
Հարգարժան արվեստագետ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոստանում էր, որ Երեւանը նոր ճոպանուղի կունենա ԿԱԴՐԵՐ ԽՈՍՏՈՒՄԻՑ
ՔՊ-ի այսքան գլոբալ խոստումներից ո՞ր մեկը իրականություն դարձավ, որ Ավինյանն այսօր էլի ականջահաճո հայտարարություններ է անում: Ստով չեն կառավարում, ստով չեն ընտրվում եւ ստելով չեն ապրում. Մեղք է:

Ս.Հ.




Լրահոս