Պատգամավորները նորից գործուղումների մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի իշխանական պատգամավորները հերթական գործուղումների են գնացել ու պատրաստվում են գնալ:

ArmLur.am-ը տեղեկացավ սեպտեմբերի 21-24-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) են կգործուղվել ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Հակոբյանից հետո Պետերբուրգ է գործուղվել ու արդեն վերադարձել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը:

ՔՊ-ական Ալեքսեյ Սանդիկովը ՌԴ հյուսիսային մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 5-ին:

Սեպտեմբերի 26-29-ն էլ ՔՊ-ականների մեկ այլ խումբ Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) է մեկնել: Մեկնողերի թվում են իշխանական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արման Եղոյանը, Ծովինար Վարդանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորների հետ Լեհաստան կգնա նաև Աժ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Մնացականյանը:

Նշենք, որ վերոնշյալ բոլոր գործուղումների գիշերակացը ապահովել է հրավիրող կողմը, մյուս բոլոր ծախսերը՝ խորհրդարանը:

Սևակ Վարդումյան




Լրահոս