Ադրբեջանի ԱԳ նախարարը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու. Կազիմիրովը՝ 1994 թվականի բանակցությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հարցազրույցը 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի հետ:

-Պարո՛ն Կազիմիրով, ինչ տեղի ունեցավ 1994 թվականին, որ Ադրբեջանը ստորագրեց հրադադարի համաձայնագիր միայն ստորագրել, սակայն ոչ ավարտուն փաստաթուղթ, իսկ այժմ Հայաստանին ստիպում են կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ ստորագրել:

-Այդ ժամանակ Ադրբեջանը, Հայաստանը եւ անգամ Ղարաբաղը ստորագրել էին կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր: Դա եղավ 1994 թվականի մայիսի 12-ին: Այդ ժամանակ Ադրբեջանը կողմ էր նման համաձայնագրի ստորագրմանը: Ես չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում հիմա, քանի որ երկար տարիներ է՝ գտնվում եմ թոշակում եւ շատ բաների մասին տեղյակ չեմ: Ինձ հիմա հայտնի չէ, թե ինչ են առաջարկում ստորագրել Հայաստանին:

-Կհիշե՞ք՝ ինչ իրավիճակ էր այն ժամանակ, ինչպես ստացվեց, որ կողմերը կարողացան եռակողմ համաձայնագրի հասնել:

-Այն ժամանակ Ադրբեջանը մեկ տարուց ավելի ձախողումներ էր կրում, սակայն փորձում էր արդյունքի հասնել: Վերջինը, որ եղավ այն ժամանակ, հարձակումն էր ձմռանը հյուսիսի կողմից: Նրանք փորձեցին այնտեղ ճեղքել հայերի պաշտպանությունը, սակայն դա չստացվեց եւ Ադրբեջանը 1993 թվականի դեկտեմբերից հետո ավելի հակված էր ստորագրել փաստաթուղթը: Անգամ Բիշքեքում հանդիպում եղավ 1994 թվականի մայիսի սկզբին, Ադրբեջանը հայերից շատ էր ցանկանում ստորագրել պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր, սակայն ադրբեջանական պատվիրակության ղեկավարը չէր կարող անձամբ ստորագրել, քանի որ Հեյդար Ալիեւը նրան  թույլ չէր տվել ստորագրել՝ առանց նրա հետ համաձայնության, իսկ անձամբ Հեյդար Ալիեւն այդ ժամանակ մեկնել էր Բրյուսել: Ադրբեջանը մի կողմից ցանկանում էր արագ հասնել հրադադարի Բիշքեքում, սակայն արգելք ուներ Ալիեւի կողմից եւ անձամբ այդ մասին ասել է այդ մասին: Ահա այն, ինչ ես հիշում եմ:

-Իսկ բանակցությունների ընթացքում համաձայնագրի կետերն Ադրբեջանի կողմից շա՞տ էին փոխվել:

-Այն ժամանակ Ադրբեջանը ցանկանում էր ստորագրել՝ չնայած 7 շրջանների: Սկզբում Ալիեւը հրահանգ տվեց, որ ստորագրվի Բիշքեքյան համաձայնագիրը, եղան մի քանի փոփոխություններ, սակայն ոչ առանցքային: Սկզբում ստորագրվեց դա, ապա պաշտպանության նախարարին հրահանգ եղավ ստորագրել կրակի դադարեցման մասին համաձայնագիրը: Մամեդովը ստորագրեց, աա մյուս օրը ստորագրեց Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի կողմից եւ Սամվել Բաբայանը՝ Ղարաբաղի կողմից: Այդ փաստաթուղթը մայիսի 12-ին է ստորագրվել: Մեր ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե Ալիևի դրությունը չլիներ անելանելի: Ալիևը կանգնած էր ոչ միայն նոր տարածքներ, այլև իշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Մայիսի 12-ին հրադադարն ուժի մեջ է մտնում: Մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի և Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը՚ փաստաթուղթը: Համաձայնագիր է ստորագրվում կրակը դադարեցնել մայիսի 17-ի ուղիղ կեսգիշերից, ինչպես նաև պատրաստվում է փաստաթուղթ, որով նախատեսվում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը և Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն: Ադրբեջանը անմիջապես պարզաբանում է՝ ադրբեջանական կողմը մտադիր է հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցություններ վարել միայն ԵԱՀԽ-ի շրջանակներում, իսկ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղարարների տեղաբաշխման մասին խոսք չի կարող լինել:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս