ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմից հետո քանի՞ գերի է պահվում Բաքվում ու քանի՞սն են վերդարձվել. մանրամասնում է փաստաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը Բաքվում պահվող ավելի քան 50 գերի ունի: Նրանցից 33-ը 44-օրյա պատերազմից հետո ու դրա մոտակա ժամանակահատվածում են գերեվարվել, 20-ը՝ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի իրականացրած հարձակման հետևանքով: Տվյալները Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն է ներկայացնում՝ ավելացնելով, որ գերեվարման նոր դեպքերի մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնականացվել է:
Մինչև այս պահը, ասում է Սահակյանը, 156 գերի է հայրենադարձվել, բայց սրանով հանդերձ կան մեծաթիվ գերիներ, որ դեռեւս պահվում են Ադրբեջանում:

Փաստաբանի փոխանցմամբ՝ մինչև այս պահը որևէ նախադեպ չկա, երբ դատարանի առաջ ադրբեջանցի բարձրաստիճան ռազմական կամ քաղաքական գործիչ կանգնի, իսկ մենք բոլորս գիտենք, որ առանց նրանց հրամանատարության կամ առնվազն թողտվության, այսպիսի մասշտաբային պատերազմական հանցագործություններ կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ չէին կարող ծրագրվել եւ իրականացվել:

Իհարկե, մանրամասնում է Սիրանուշ Սահակյանը չի նշանակում, որ այդպիսիք ապագայում չեն լինի, պարզապես անձին արդարադատության ներկայացնելը բավականին բարդ ընթացակարգ է, դրան նախորդող քրեական վարույթներ պետք է իրականացվեն:

Սևակ Վարդումյան




Լրահոս