ՖՈՏՈ. «Հիշում եմ ոնց ափսեն ձեռքիցս ընկավ, երբ իմացա այդ լուրը». ինչպես են Հայկոյին մեկ տարի անց հիշում ընկերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի սեպտեմբերի 29-ին հիվանդանոցում մահացավ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյանը): Մեկ տարի անց Հայկոյի ընկերներն իրեն նվիրված նոր երգ եւ հոլովակ են ներկայացրել հանրությանը:

«Դու գնացիր վերեւ» երգը ներկայացնում են՝ Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը, Արամ mp3-ն Գրիգոր Աղախանյանը, Րաֆֆի Ալթունյանը, Միհրան Ծառուկյանը: Երգի երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, խոսքերի հեղինակը Գեւորգ Ալթունյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Հրաչ Քեշիիշյանը:

Սիրո հավերժ երգչի մահվան տարելիցին նվիրված գրառումներ են արել իրենց սոցիալական էջերում հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները:

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը գրել է. «Մեկ Տարի առանց քեզ…
Այսօրվա պես հիշում եմ ոնց ափսեն ձեռքիցս ընկավ,երբ իմացա այդ լուրը,
Չէի հավատում ու չէի կարողանում Ընկալել՝ ինչ է կատարվել մինչեվ չտեսա քեզ
Ասես քնած լինեիր ,ում մենք բոլորս այցի էինք եկել
Ննջիր խաղաղությամբ իմ Ավագ ընկեր…
Մեկ տարի սրտումս կիսատ մնաց Երազանքս՝ Քեզ հետ Դուետը:
Բայց երեւի արդեն կերգենք վերեւում միասին»:

Կոմպոզիտոր Արա Թորոսյանը գրել է. «…..Ասեցիր կապ չունի, թե ինչ կանես մենակ դու բեմի վրա մեջքիս կանգնած եղի ու ես հանգիստ «կուտեմ բեմը» …նույնիսկ չքննարկվեց, թե ինչ, ու ոնց եմ անելու, որովհետեւ դու Հայկոն ես: Մեկ տարի….:

ռեժիսոր Հրաչ Քեշիշյան

Երգիչ Արսեն Գրիգորյան

Նշենք, որ Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է երգիչ, երգահան Հայկոյի արձանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս