
ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը: