ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ է վերջին անգամ ՌԴ-ն սպառազինություն նվիրել Հայաստանին. Փաշինյանի խոսքերն ու իրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 14-ին՝ խորհրդարանում, նաեւ ՀՀ կառավարության նիստում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Նա ասաց, որ անգամ դաշնակիցները զենքի մասով իրենց խոստումները չեն կատարում: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում:

Վարչապետի այս հայտարարության մասով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՌԴ ն թույլ չի տալիս, որ Հայաստանը զենք գնի։ Նա սկզբում նշեց. «Ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին»։ Մեր ճշտող հարցին՝ ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում եք, փաստորեն, նա նշեց. «Առանց մեկնաբանության»։

Սակայն իրականությունը բոլորովին այլ է. Ըստ Պաշտպանության նախարարության՝ այս տարվա հունվարի 25-ին տարածած հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր ուղղաթիռներով: ՊՆ կայքէջում հրապարակմանը կցված լուսանկարներից պարզ է դառնում, որ խոսքը ռուսական արտադրության ԾՌ-8-ԾՁԹ ուղղաթիռների մասին է, որոնք ԾՌ-8 ուղղաթիռների արդիականացված տարբերակներից են։ Ռուսաստանը, փաստորեն, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանին ռազմական նշանակության ուղղաթիռ վաճառել է:

Բացի ուղղաթիռից, պատերազմից հետո ՌԴ-ի կողմից Հայաստանին զենք մատակարարելու մասին խոսել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որ վերոնշյալ դաշույնը նվիրելու ժամանակ ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս