Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրում «Կյանք ու կռիվ» ֆիլմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային հեռուստաընկերությունն հաղորդագրություն է տարածել, որում մանրամասնել է, թե ինչու չի ցուցադրում «Կյանք ու կռիվ» ֆիլմը:

«Հանրային հեռուստաընկերությունը, արձագանքելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի վերաբերյալ հարցումներին, թե ինչու ֆիլմի հեղինակային իրավունքներն ունենալով հանդերձ՝ այն չի ցուցադրում, հայտնում է. թեև ֆիլմը նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության պատվերով և միջոցներով, և ըստ տրամաբանության՝ հեղինակային իրավունքները պետք է պատկանեին Հանրայինին, փաստացի, տնօրինվում են այլ ընկերության կողմից: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունն արդեն իրավական գործընթաց է սկսել՝ պարզելու ֆիլմի հեղինակային իրավունքներն այլ իրավատիրոջ փոխանցելու հանգամանքները, վերականգնելու իր իրավունքները, ինչպես նաև գնահատելու և փոխհատուցելու Ընկերությանը հասցված վնասը:

Հանրայինն այս խնդրի առնչությամբ դիմում է պատրաստվում ուղղել ՀՀ պետական վերահսկողական ծառայություն», – ասվում է հայտարարության մեջ:




Լրահոս