Կինը՝ պաշտպանության նախարար. Հանրայինում նոր ֆիլմ է նկարահանվում. ով է պատվիրատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը ներկայումս նկարահանում է մի քանի մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմ: Այդ ֆիլմի սյուժեի հիմքում Պաշտպանության նախարարությունն է, որի միջոցով փորձում են առաջին պլան մղել կին զինվորականին և նրան դարձնել Պաշտպանության նախարար, սակայն հանդիպում է բազում խոչընդոտների: Հենց այս ամենի շուրջ էլ հյուսվում է ողջ ֆիլմի պատմությունը:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանը նման ֆիլմի նկարահանումը «պատվիրել է» ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ այն հավանաբար կկոչվի ՝ «Տիկին պաշտպանության նախարարը»:

ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայություն, որտեղից մեզ հայտնեցին, որ Հանրային հեռուստաընկերությունը նման բովանդակությամբ ֆիլմ արտադրել եւ ցուցադրել չի պլանավորում:

Սակայն ի հակադրություն Հանրային հեռուստաընկերության՝ ArmLur.am-ի հետ զրույցում դերասան Գուրգեն Սարգսյանը հաստատեց ֆիլմ նկարահանելու մասին տեղեկությունը: Ավելին դերասանի խոսքով՝ այս պահին ընթանում են ֆիլմի համար նկարահանումները, բայց ֆիլմի մասին փակագծեր բացել չցանկացավ:




Լրահոս