Անկարան չի ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի միացումը Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Անկարան չի կարող ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանի Դաշնությանը։

«Այս որոշումը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է, և չի կարող ընդունվել մեր կողմից»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն վերահաստատել է իր աջակցությունը հակամարտության կարգավորմանը և բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու ջանքերին:

Հոկտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարները համաձայնագրեր են ստորագրել Ռուսաստանին միանալու մասին:




Լրահոս