Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում և ամենաանկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի բարօրությունը, առաջընթացը և խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն Կիպրոսի եղբայրական ժողովրդին։

Ավանդական կուռ կապերի, պատմամշակութային և արժեհամակարգային ընդհանրությունների վրա խարսխված հայ-կիպրական միջպետական հարաբերություններն առանձնանում են իրենց դաշնակցային բնույթով և միմյանց հանդեպ համերաշխություն դրսևորելու և սատարելու պատրաստակամությամբ։

Վստահ եմ, որ Հայաստանի և Կիպրոսի միջև բեղմնավոր և մշտապես զարգացող փոխգործակցությունը կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում»:




Լրահոս