Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զգիբնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին քաղաքականության հարցերով նախարար Քեթրին Կոլոննայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ նախարարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և քննարկել են տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը։
Ավելի վաղ տարածաշրջանում միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին մի քանի անգամ խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։