Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկել «Հյուսիսային հոսքի» վրա հարձակումների հետաքննության համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության տարածած հայտարարության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հոկտեմբերի 1-ին Դաունինգ Սթրիթում գտնվող կառավարական նստավայրում հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ։ Նրանք քննարկել են «Հյուսիսային հոսք»-ում արտակարգ դրության հարցը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Դանիայի համագործակցությունը էներգետիկ ոլորտում։