Բողոքները երկրում կազմակերպել է ԱՄՆ-ը. Իրանի գերագույն առաջնորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել Է բողոքի ընդգրկուն ակցիաներ կազմակերպելու մեջ, որոնք Իրանում շարունակվում են արդեն ավելի քան տասն օր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես հայտարարում եմ, որ այս անկարգությունները կազմակերպել են ԱՄՆ-ը եւ սիոնիստական ռեժիմը, իսկ նրանց վարձկանները եւ մի քանի դավաճան իրանցիներ արտասահմանից օգնել են նրանց»,-«Մեհր» գործակալությունը հաղորդել է Խամենեիի խոսքը:

Նաեւ նա ցավակցություն Է հայտնել 22-ամյա Մահսա Ամինիի զոհվելու կապակցությամբ, որի մահից հետո են սկսվել բողոքի ցույցերը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ «այդ միջադեպի արձագանքը, երբ մարդիկ, չսպասելով հետաքննությանը, դուրս են գալիս փողոցներ, հանում են կանանց հիջաբները, հրկիզում մզկիթներ (…),-նորմալ չԷ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-




Լրահոս