Ինչ նախագծեր են ընդգրկված ԱԺ նստաշրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգն արդեն հաստատվել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը մեկնարկելիք հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է լինելու 21 հարց:

Նախագծերից մեկով պատգամավորները պետք է հաստատեն Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը: Հիմնավորման մեջ նշվում է, որ կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին 2011-2015 թվականների համար:

Կրթության զարգացման հաջորդ պետական ծրագիրը մշակվել եւ ՀՀ կառավարություն էր ներկայացվել 2017 թվականին, որից հետո այն վերադարձվել էր լրամշակման:

Հարցերից մեկով առաջարկվելու է երկարաձգել «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը:  Այս հանձնաժողովի նախագահը ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն է: «Հանրային ծառայության մասին» օրենքում եւս փոփոխություններ կարվեն եւ ըստ այդմ, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն:  Այլ նախագծեր եւս քննարկվելու են եւ այդ նախագծերից շատերը երկրորդ ընթերցմամբ են:

Ն.Հ.




Լրահոս