
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումն ԱԺ նախագահի կողմից մակագրվելուց հետո մանդատ կստանա դաշինքի հաջորդ համարը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա Գառնիկ Դանիելյանն է։
ArmLur.am-ի հետ զրույցում Դանիելյանն ասաց, որ այս պահին դեռ որոշում չունի՝ վերցնելո՞ւ է մանդատը, թե ոչ: «Կուսակցության հետ պետք է քննարկեմ, ինչից հետո նոր միայն պարզ կլինի»,- նշեց նա:
Մեզ հայտնի դարձավ, որ նա դաշնակցական է, Իջևանից է, աշխատում է մասնավոր ընկերությունում։
Սևակ Վարդումյան