ՄԻԼԻՈՆՆԵՐ` ԱՐՑԱԽԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության դեմ հարուցված քրեական գործով երկու ուշագրավ դրվագ կա: Իրավապահներին հետաքրքրել է փաստը, որ յուրաքանչյուր տարի ՀԷՑ-ում կանխատեսումներ են արվել ծախսվելիք էլեկտրաէներգիայի մասին: Վերջին երկու տարում, այդ կանխատեսումների համաձայն, ԼՂՀ 1մլն կիլովատ էլեկտրաէներգիա է նախատեսված եղել մատակարարել, բայց ծրագիրն այդպես էլ չի իրականացվել: Պատճառն այն է, որ ՀՀ-ից տեխնիկապես դա անհնար է անել, քանի որ միակ կայանը, որի միջոցով ժամանակին էներգիա է տարվել ԼՂՀ, եղել է Քելբաջարում, այն էլ հիմա չի գործում: Բայց գումարները, փաստորեն, «դուրս են գրվել» ու յուրացվել: Բացի այդ, հաշվիչներ տեղադրելու համար ՀԷՑ-ում բնակիչներից 6000 դրամ են վերցրել, որը, սակայն, որեւէ տեղ չի ամրագրվել. այն եւս գրպանել են: ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը հաստատեց, որ դրամների փաստը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է. «Տեղեկացնում ենք, որ էլեկտրաէներգիայի սպառման մասին կանխատեսումները կատարվում են Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի օպերատորի կողմից, հետեւաբար այդ մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել օպերատորին: Հաշվիչների դիմաց 6000 դրամ գումար գանձելու փաստն այսօր ուսումնասիրվում է իրավապահ մարմինների կողմից»:




Լրահոս