![](https://armlur.am/wp-content/uploads/2022/10/aanzicht_leninbeeld_vanaf_zijn_middel_tjuchem_20364955_rce.thumb_.jpg)
Ֆինլանդիայում ապամոնտաժվել է ԽՍՀՄ առաջնորդ Վլադիմիր Լենինի վերջին հուշարձանը: Խոսքն էստոնացի քանդակագործ Մատի Վարիկի հեղինակած կիսանդրու մասին է, որն այսօր հանվել է Կոտկայի կենտրոնից։
Կիմենլաակսոյի թանգարանի ղեկավար Կիրսի Նիկուն Yle-ին ասել է, որ քանդակն կուղարկեն իրոնց մոտ պահելու համար։
Կոտկայի կենտրոնում այս քանդակը Ֆինլանդիայում խորհրդային քաղաքական գործչի վերջին մեծ հուշարձանն էր: Միևնույն ժամանակ Ֆինլանդիայի քաղաքների փողոցներում դեռ կարելի է գտնել Լենինին նվիրված հուշատախտակներ և ռելիեֆներ։