Ուկրաինայում մեկ տարում Լենինի 500 արձան է ապամոնտաժվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարվա ընթացքում Ուկրաինայում ապամոնտաժվել է Վլադիմիր Լենինի 504 արձան: Այդ մասին տեղեկացնում է Ազգային հիշողության ուկրաինական իստիտուտը:
Հաղորդագրությունում ասվում է, որ երկրում մնացել է կոմունիստական առաջնորդի ևս 1700 արձան:

Լենինի արձանների զանգվածային ապամոնտաժումն Ուկրաինայում սկսվել է ուղիղ 1 տարի առաջ՝ Կիևի կենտրոնում տեղադրված արձանից:

Արձանների ամենամեծ քանակը վերացվել է Խմելնիցկի և Վիննիցկի շրջաններում:




Լրահոս