Քրեական հեղիանկություն Անդրանիկ Ներսիսյանի գործը մտավ դատարան. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղիանկություն Անդրանիկ Ներսիսյանի՝ (քրեական աշխարհում հայտնի է որպես «Զոն նայող Անդուլիկ») դեմ հարուցված քրեական գործը մտավ դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ՝ «քրեական հեղինակություն», և պահպանելով իր քրեական հեղինակությունը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման, այն է՝ հանցագործությունների կատարման համար տվել է հրահանգներ, հովանավորել է դրանց կատարումը, այդ հանցագործությունների կատարմանը ներգրավվել է այլ անձանց՝ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի, անօրինական այլ գործողությունների միջոցով, լուծել է մասնավոր հարցերին առնչվող վեճեր (խնդիրները), թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից պարբերաբար ստացել է դրամական միջոցներ և ձեռք բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Քրեական հեղինակության հետ մեղադրյալի աթոռին են նաեւ 5 անձ:

Հավելենք, որ Անդրանիկ Ներսիսյանը կալանավորված էր:

Քնար Մանուկյան




Լրահոս