Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Մելիքսեթ Պողոսանի որդու դեմ հարուցված քրեական գործը մտավ դատարան: Կարեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ:
Բացի այդ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած ակոսափող ինքնաձիգից արձակել է կրակոցներ, փորձելով սպանել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական վարույթը մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին:
Քնար Մանուկյան