ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` ՀՀ ԱԳՆ-ում դեռեւս խորհրդային տարիների արտադրության հին վերելակներ են գործում: Եւ սա այն դեպքում, երբ մի շարք պետական գերատեսչություններ ժամանակին հասցրել են փոխել իրենց վերելակները` տեղադրելով ժամանակակիցները: Սա տարօրինակ է այն առումով, որ ԱԳՆ-ն այն գերատեսչությունն է, որտեղ ամենաշատն են լինում օտարերկրյա դիվանագետներն ու պաշտոնյաները: Եւ, փաստորեն, նրանց սպասարկում են դեռեւս խորհրդային տարիների վերելակներով: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԱԳՆ-ում փորձել են փոխել վերելակները, սակայն պարզվել է, որ դա տեխնիկապես անհնար է, քանի որ արտասահմանյան արտադրության նոր վերելակներ տեղադրելու համար հարկավոր է շենքի այդ հատվածն ամբողջությամբ վերանորոգել, «շախտաները» լայնացնել: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատեց տեղեկությունները, որ վերելակները խորհրդային տարիներից են մնացել, սակայն հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:




Լրահոս