ՔՊ-ականները մեկ օրում 20 օրենք են ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ին մեկնարկած նստաշրջանը երեկ արդեն ավարտվեց։

Իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը երեկ՝ մի քանի ժամվա ընթացքում հասցրել քննարկել 20 օրենսդրական նախաձեռնություն՝ պետական տուրքի, փաստաբանության, քրեական, աշխատանքային, ոստիկանության, զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին եւ այլ օրենքների վերաբերյալ: Ընդ որում, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաեւ  զենքի շրջանառության կարգավորում ենթադրղ օրենքը,  2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարացվեց եւ այլն:

Երեկ՝ հոկտեմբերի 5-ի առավոտյան, ԱԺ նիստը տևեց ընդամենը 10 րոպե, ընդունեցին բոլոր օրենքներն ու ավարտեցին աշխատանքները, արդեն օրվա երկրորդ կեսին կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին եւ պարզվեց, որ ՔՊ-ականները ընդամենը չորս հարց ունեն:

Ն.Հ.




Լրահոս