Armenian text to speach

Բերդ համայնքի ղեկավարը, նրա տեղակալը եւ նորընտիր ավագանու անդամներից մեկը ինքնաբացարկ են հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Բերդ համայնքի ղեկավարը, նրա տեղակալը եւ նորընտիր ավագանու անդամներից մեկը ինքնաբացարկ են տվել։

Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հահտնեց, որ հոկտեմբերի 5-ին <<Զորավոր համայնք>> դաշինքի լիազոր ներկայացուցիչ Մհեր Պապյանը թիվ 38 ընտրական հանձնաժողով է ներկայացրել Բերդ խոշոր համայնքի ղեկավար, սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ համայնքի ավագանու ընտրություններում հաղթած <<Զորավոր համայնք>> դաշինքի ավագանու թեկնածուների ցանկը գլխավորած, 2021թվականի նոյեմբերի 9-ից անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, նույն դաշինքի թեկնածուների ցանկի 2-րդ համար, սեպտեմբերի 30-ից անազատության մեջ գտնվող Սամվել Հովսեփյանի եւ <<Զորավոր համայնք>> դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի 10-րդ համար Սարգիս Մարգարյանի ինքնաբացարկի դիմումները։

Ավագանու թեկնածուների ինքնաբացարկ տալու ժամկետը ավարտվել է հոկտեմբերի 5-ին, ժամը 18․00-ին։

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս