31 մլն դրամ՝ ԱԺ ճաշարանի բարեկարգմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ 31 մլն դրամ կհատկացվի ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգմանը։ Հարցը չզեկուցվողների թվում էր։

Գործադիրն ԱԺ-ին թույլ է տվել աշխատանքներն իրականացնել առանց գնման մրցույթի՝ մեկ անձից գնելու ընթացակարգով, «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ» պայմանավորված:

Գումարը կհատկացվի ԱԺ-ի բյուջեից:

Նախատեսվում է ճաշարանի վերազինման համար ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներ, ինչպես նաև օդափոխման համակարգ, կահույք ու սպասք ձեռք բերել։

Հաշվի է առնվել նաև, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված։




Լրահոս