Եթե Արցախի մասին կետ չլինի, ուրեմն ճանաչում են որպես Ադրբեջանի մաս. Արցախի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները երկու տարի անց կյանքի են կոչում իրենց նախկին հայտարարությունները։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Աժ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով երեկվա քառակողմ հանդիպման մասին, որով կողմերը հայտարարել են, թե ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Ամբողջ խնդիրը նրանում է, թե ինչպես են ճանաչում։ Երեկվա ազդակները շատ անհանգստացնող են եւ քաղաքական վեկտոր է ուղղվել դեպի Արևմուտք, Եվրոպա, եւ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը դեմքով շրջվի Ռուսաստանից։ Չկա, չենք տեսնում այն փաստաթուղթը, որով դա ճանաչվելու է եւ մեծ վտանգ կա, որ եթե կա եւ այդ փաստաթղթի մեջ չկա կետ, որ նշված լինի, որ այն ճանաչելիս, չի առնչվում Արցախին եւ այն դեռեւս բանակցային գործընթացներով պետք է կարգավորվի։ Որ իրենք բանավոր են ասում, թե Արցախին չի առնչվում, ուրեմն խաբեություն է։ Եթե առանձին կետ չլինի, ուրեմն Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս», -նշեց նա։

Սևակ Վարդումյան




Լրահոս