Աշտակարկ հիվանդանոցի մոտ դիտավորությամբ փորձել են մեքենա այրել. ինչ է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ 21․03․2022թ-ին ժամը 12-45-ին գնալով «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի բակ իր հետ նախապես տարած քիմիական լուծիչը լցնելով Արա Դալլաքյանին պատկանող «Կիա» մակնիշի 02ZM001 համարանիշի ավտոմեքենայի վրա հրկիզել է այն և հեռացել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ տեղում հավաքված քաղաքացիների միջամտությամբ մարվել է բռնկված կրակը և ավտոմեքենայի այրման արդյունքում Ա․Դալլաքյանին պատճառվել է գույքային վնաս։

Ք. Մ.




Լրահոս