Տարբեր առիթներով արդեն գրել էինք, որ զինված բանդայի ձերբակալված անդամներին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունում դաժան ծեծի են ենթարկել, որոնցից մեկն էլ անհասկանալի հանգամանքներում ինքնասպանություն է գործել: Բիձա մականունով Արման Դալլաքյանը ոստիկանությունում կտրող-ծակող գործիքով իրեն վնասելուց հետո տեղափոխվել էր Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ վիրահատվելուց հետո նրան տեղափոխեցին ոստիկանական հոսպիտալ: Վերջերս էլ Արմանին տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Արման Դալլաքյանի վիճակը ՔԿՀ-ում կտրուկ վատացել է, նա անընդհատ ջերմում է եւ ցավեր ունի ստացած վերքի շրջանում: ՀՀ քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի եւ հասարակայնություն հետ կապերի վարչության ղեկավար Գոռ Ղալեչյանից «Ժողովուրդ»-տը տեղեկացավ, որ Արման Դալլաքյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում է գտնվում: «Նա ջերմություն ու գլխացավ ունի եւ բժիշկների հսկողության տակ է գտնվում»,-վստահեցրեց վարչության դեկավարը:
ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԸ ԲՈՒԺԿԵՏՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ