Լուսանկարը՝ համացանցից
Սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Գրքի երեւանյան 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին: Միջոցառումների շարքը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 2-ը:
ՀԱՐՑ. Ի՞նչ սկզբունքով է կատարվում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ օրենքով արգելված գործողությունների կիրառումը:
Հայկ Իգիթյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, բնական մաշվածության հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի, այլ փոփոխությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ժամկետի երկարաձգման դեպքերի) ենթարկելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Ներմուծում մաքսային պահեստ» եւ «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմներով բաց թողնված ապրանքների նկատմամբ այնպիսի գործողություններ իրականացնելը, որոնք հանգեցրել են այդ ապրանքների հատկանիշների եւ (կամ) նպատակային նշանակության փոփոխությանը, առաջացնում է տուգանքի նշանակում՝ ապրանքների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր փաստաթղթերն են համարվում աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր։
Լուսինե Մկրտումյան (28 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ կառավարության սահմանած այլ փաստաթուղթ:
1992 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝
1) աշխատանքային գրքույկն է կամ կառավարության սահմանած այլ փաստաթուղթ,
2) սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ կառավարության սահմանած դեպքերի:
Սոցիալական վճարներ կատարելը եւ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է կառավարությունը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա: