Գլոբալ տաքացման ֆոնին մեգաերաշտը կարող է դառնալ կլիմայական նոր նորմ ԱՄՆ հարավ-արևմտյան շրջանների համար: Նման ճակատագիր երկրի մի մասի համար կանխատեսել են Նյու Յորքի Կոլումբիայի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանների գիտնականները, գրում է New Scientist-ը։
Մեգաերաշտների ընդհանուր օրինաչափություններն ու պատճառները պարզելու համար հետազոտողները ուսումնասիրել են վերջին 2000 տարվա ընթացքում նմանատիպ երևույթների վերաբերյալ տվյալներ ամբողջ աշխարհում։ Գիտնականները պարզել են, որ վերջին երկու հազարամյակների ընթացքում ջրի երկարատև սակավություն է գրանցվել բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարկտիդայից: Կլիմայի բնական փոփոխության հետևանքով և գլոբալ տաքացման ֆոնին՝ անձրևների պակասի վտանգ կա: