ՀՀ ազգային հերոսի բարձագույն կոչումով, բայց մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ «Ազգային հերոսի» կոչման արժանացած Անդրանիկ Փիլոյանը երեկ ազատ է արձակվել: Փիլոյանը պետբյուջե մոտ 37 հազար դոլար է վճարել ու ազատության մեջ հայտնվել: Նշենք, որ նա մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավը ոչ թե այն է, որ Փիլոյանը, ըստ մեղադրանքի, խոշոր չափի կաշառք է վերցնել ու այժմ էլ խոշոր չափի գրավով ազատ է արձակվել, այլ այն, որ քրեական գործով անցնում է մի մարդ, ումից հասարակությանը, որպես ազգային հերոսի, պետք է օրինակ վերցներ:

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ՀՀ ԶՈւ գեներալ-մայորի, Հայաստանի ազգային հերոսի կոչումն անձմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից է ստացել, հենց նրա իշխանության օրոք էլ կալանավորվել:

Ի դեպ, Փիլոյանին գրավով ազատ արձակելու որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը: Փաստորեն, ուրույն ձեռագիր է՝ մարդուն մեղադրել «կոռուպցիոն սկանդալի» մեջ, այնուհետև Հակակոռուպցիոն դատարանով հենց փող վերցնել ու փոխել խափանման միջոցը:

Փաշինյանի իշխանության ժամանակ Ազգային հերոսի կոչում ստացածների մեջ է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Նա, ի դեպ, լրատվամիջոցների հետ զրույցում չի բացառել, որ օրվա՝ իրեն «հերոսացրած» իշխանությունը վաղը, մյուս օրը իր անձի նկատմամբ նույնպես կարող է հաշվեհարդար տեսնել:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրայիններին հերոսացնելու (բառիս բուն իմաստով), այնուհետեւ հերոսից հակահերոս կերտելու հարցում անգերազանցելի է: Մանվել Գրիգորյանի դեպքը հիշենք, թե ինչպես 2018-ի քաղաքական վերադասովորումների օրերին նա սեղմեց Փաշինյանի իշխանության ձեռքը, ու ինչպես հեղափոխականները վարվեցին նրա հետ:

Սևակ Վարդումյան




Լրահոս