Արարատ Միրզոյանը կմեկնի Աստանա․ տեղի կունենա նաև եռակողմ հանդիպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Աստանայում Միրզոյանը մասնակցելու է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Խոսնակի փոխանցմամբ՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:




Լրահոս