
«Այսօր գործում է կոալիցիոն հուշագիրը իր ողջ ծավալներով»:
Ծավալ ասվածը բավական չափազանցված է, քանի որ հուշագիր կոչվածը բաղկացած է մի քանի կետից, ու դրանց մեծ մասը այնքան ընդհանուր ձեւակերպումներով է ներկայացված, որ անգամ 10 տարի հետո, երբ բազմաթիվ կոալիցիաներ պատմության գիրկն անցած լինեն, կարելի է ասել, թե այն գործում է: Իրականում միտումն ակնհայտ է. թաքցնել ներկոալիցիոն աճող հակասություններն ու ցույց տալ, որ եռյակը հավատարիմ է մնում հուշագրին, եւ որ իրենք մագաղաթային ուժեր չեն, որ անընդհատ թղթեր ստորագրեն: Բայց փաստ է, որ ՀՀԿ-ԲՀԿ ներքին հակասությունն ու արդեն ատելություն ծնող վերաբերմունքը շատ հեռուն գնացող աստիճանի խորություն ունեն: