Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 55․5 հա տարածքում բռնկված հրդեհները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ոկտեմբերի 7-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Կայք գյուղում՝ 3․02 հա, Կարբի գյուղում՝ 1500 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 3 հա, Դդմաշեն գյուղում՝ 600 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Հրազդան քաղաքում՝ 29․01 հա, Չարենցավան քաղաքում՝ 4․02 հա, Նոր Գեղի գյուղում՝ 200 քմ, Ջրվեժ գյուղում՝ 8000 քմ, Բջնի գյուղում՝ 2 հա,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 3000 քմ,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 8 հա, Կապան քաղաքում՝ 1 հա, Մեղրի-Արաքսաշեն ավտոճանապարհին՝ 1 հա,

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 55․5 հա։




Լրահոս