Եվրոպական լրատվամիջոցները կանխատեսում ու զգուշացնում են՝ մոտալուտ ցրտի հետ կարող են սաստկանալ նաև Արևմուտքի երկրներում տիրող իրավիճակը։ Բանն այն է, որ կապված ռուս-ուկրաինական պատերազմով, ինչպես նաև՝ «Հյուսիսային հոսք» գազատարի տուրբինների անսարքության հետաևանքով՝ Ռուսաստանից Եվրոպա մատակարարվող գազի ծավալն էականորն կրճատվել է։ Իսկ դա լրջագույն խնդիրներ է ստեղծել եվրոպացիների համար։ Լրատվամիջոցները գրում են, որ Արևմուտքի ժողովուրդները ստիպված են խանայողաբար օգտագործել վառելիքից ստացվող էներգիան՝ տան ջեռուցումից ընդհուպ լոգնաք ընդունել։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ այս պահին կտրուկ աճել են վառելափայտի գները՝ ավելի քան 2 անգամ։
Մամուլը գրում է, որ առանձնատներում մարդիկ, այո, կարող են բուխարի վառել ու տաքանալ, եթե, իհարկե, կարողանան վառելափայտ ձեռք բերել։ Ինչ վերաերում է բնակարաններին, ապա կանխատեսվում է, որ այստեղ պետությունը ջերմաստիճանի հստակ սանդղակ կհսահմանի (ըստ երևույթին 15 աստիճան), ու մարդիկ ստիպված կլինեն ձմեռն անցկացնել այդ պայմաններում։
Սևակ Վարդումյան