
«Ի՞նչ էր ԽՍՀՄ-ը. դա Ռուսաստանն էր` պարզապես ուրիշ անվան տակ»:
14 հանրապետությունների կորուստը Ռուսաստանի վարչապետի համար ոչինչ չի նշանակում: Նա, իհարկե, լավ գիտի, որ Ռուսաստանը երբեք ԽՍՀՄ չի դառնա, բայց Վլադիմիրովիչը նույնքան լավ է պատկերացնում, որ ԽՍՀՄ-ի նախկին գործընկերների մեծ մասն առնվազն ֆորպոստի կարգավիճակը կպահպանեն: Ուստիեւ տարբերություն չկա, թե «գործընկերությունն» ինչ անվան տակ կշարունակվի: Թերեւս հենց սա էլ նկատի ունի ՌԴ վարչապետը ու նման բան հայտարարելուց առաջ վստահ է եղել, որ իր պատկերացրած եւ ոչ մի ֆորպոստից կոշտ գնահատական չի հնչելու: Այսինքն` «գործընկերները» լռելով համաձայնելու են: