Ալավերդի համայնքը նոր քաղաքապետ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ալավերդի համայնքի ավագանու անդրանիկ նիստն էր։ ArmLur.am– ը տեղեկացավ, որ այստեղ, ըստ նախնական պայմանավորվածության, համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում քաղաքական 4 ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել են 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» թեեւ չէր հաղթահարել անցողիկ շեմը, բայց օրենքի ուժով՝ 1 մանդատ ստացավ, որովհետեւ համաձայն օրենքի, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։




Լրահոս