
«Դժվար է կարգավորել բանակի ներանձնային խնդիրները»:
Բանակի պատասխանատուների՝ վերջին շրջանի կեցվածքն ու վերաբերմունքը միանման են ու կրկնվող: Ճիշտ է, նրանք նույնպես քննադատում են միմյանց հաջորդող խայտառակ իրադարձությունները, բայց ամենակարեւորի մասին խոսում են զինվորականին ոչ վայել զգուշավորությամբ: Այսինքն` վատ է, որ ներանձային խնդիրների պատճառով մեր բանակում ամեն օր մահեր են արձանագրվում, բայց սպայական անձնակազմին կարգի հրավիրելու եւ ամենաթողության մթնոլորտը վերացնելու հույսեր ՊՆ ղեկավարները չեն տալիս: Ստիպված հասարակությունն է ընդվզում, բայց հասարակության բողոքն էլ լսել ցանկացողներ չկան: