Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ անդամություն է ստացել նաև իր իսկ քվեով:
Բանն այն է՝ պատգամավորների թվում, որ ընտրել են ԿԸՀ նոր անդամներին, նաև Վահագն Հովակիմյանն է եղել: Այսինքն՝ Հովակմյանն ինքն իր թեկնածությանը կողմ է քվերակել, ինչը, ակնրեև, շահերի բախում կարող է առաջացնել:
Պատգամավոր Հովակիմյանը, ըստ տրամաբանության, չի կարող ԿԸՀ անդամի թեկնածու Հովակիմյանին ընտրել: Ընտրելու դեպքում էլ, պարզ է, ինքն իրեն դեմ չէր քվեարկի:
Հարցի առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանել:
Սևակ Վարդումյան