ՀՀ ԱԽ քարտուղարը Արցախի պատվիրակությանն է ներկայացրել մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Երևանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Պատվիրակության կազմում էին նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Հանդիպմանը Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:




Լրահոս