Ուր է կորել դերասանուհի Մերի Երեմյանը. ինչ լուսանկարներ է հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Մերի Երեմյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Էլենի օրագիրը» նախագծից,  արդեն տեւական ժամանակ է, ինչ ակտիվ գործունեություն չի ծավալում եւ հեռուստանախագծերում չի նկարահանվում: Նշենք, որ դերասանուհին 2021 թվականին է ամուսնացել:

Մերին այն դերասանուհիների շարքին է պատկանում, ով նախընտրում է սոցցանցերում պասիվ լինել եւ բավարարվել միայն գեղեցիկ եւ էսթետիկ գեղեցկությունը ցուցադրելով:

ArmLur.am-ը ցուցադրել է դերասանուհու վերջին լուսանկարները:

Հիշեցնենք, որ  «Արմենիա TV»–ի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում նկարահանվող Մերիի Երեմյանը հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը սերիալի համար նոր դերասանուհուն ստիպված ընտրել է 1 գիշերվա ընթացքում, որովհետև «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները վերսկսվելուց հետո դերասանուհի Մերի Երեմյանը կիսատ է թողել աշխատանքը «Ծաղիկներ ձյան տակ» նախագծում։ Սա բավականին մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում, շատերը բացասաբար էին արձագանքել և դերասանուհու արարքը որակել որպես անպատասխանատվություն։

Լիդա Եղիազարյան




Լրահոս