1700-5000 եվրոյի դիմաց կեղծ տեղականք՝ Իսպանիայի վիզա ստանալու համար. անօրինական միգրացիայի նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ Պարույր Ֆրունզիկի Սանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար , որ նա շահադիտական դրդումների ելնելով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ 2022 թվականին փետրվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի բնակիչներ Նարինե Խաչատրյանի, Սաթենիկ Դեմիրչյանի, Արայիկ Օհանյանի հետ որից հետո, պայմանավորվածության հանաձայն, խմբի անդամներով, միմիյանց գործողությունները փոխլրացնելով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կողմից 1700-5000 եվրո արժողության գումարներ տալու դիմաց վերջինների անվամբ խմբի կազմում օգտագործելու նպատակով պատրաստել են իրավունք վերապահող փաստաթղթեր հանդիսացող՝ աշխատանք ունենալու աշխատավարձի չափի այլ եկամուտների անշարժ ու շարժական գույքերի, մահվան և ամուսնության փաստը հաստատելու վերաբերյալ բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ և սեփականության իրավունքի վկայականներ, որոնք, այլ փաստաթղթերի հետ հանձնել են քաղաքացիներին, իսկ վերջիններս դրանք տարել և ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում գործող Իսպանիայի Թագավորության վիզաների կենտրոն այդ կերպ այդ քաղաքացիների համար ՙՙՇենգենյան գոտու՚՚ երկրների մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպահակով Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի տարածքում գործոցղ Իսպանիայի Թագավորության վիզաների կենտրոն են ներկայացել օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություններ ստանալու համար կեղծ փաստաթղթերը և դրանով իսկ կազմակերպել են երկուսից ավել անձանց անօրինական միգրացիան:

Քրեական գործով 4 անձ մեղադրյալ է նրանցից մեկը կալանքի տակ:

Ք.Մ.




Լրահոս