Ստամբուլի ասիական հատվածում հզոր հրդեհ է բռնկվել երկնաքերի մի քանի հարկում միանգամից։
NTV-ն հայտնում է, որ նիջադեպը տեղի է ունեցել Ֆիքիրտեփե շրջանում։ Այն սկսվել է 24 հարկանի շենքի ստորին հարկերից. աստիճանաբար կրակը տարածվել է վերին հարկերում։
Երկնաքերի եւ հարակից մի շարք շենքերի բնակիչները տարհանվել են։