Հրդեհ` Աբովյան փողոցի ռեստորաններից մեկի մուտքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին` ժամը 04:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մուտքում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։59-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել են առաստաղից մոտ 20 քմ հատվածը, մուտքի դուռը, ջերմահարվել է գույք։




Լրահոս