ՎԱՅՈՑՁՈՐՑԻՆԵՐԸ` ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում տեղի է ունեցել արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը, որին մասնակցել են «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ ղեկավարությունը եւ մարզայի կառույցի անդամները:  «Վերջին 20 տարիների ընթացքում մենք շատ թերացումներ ու բացթողումներ ենք ունեցել, բայց ազգովի ձեռք ենք բերել ամենաթանկ արժեքը` անկախությունը, որը բոլորինս է` անկախ անցողիկ պաշտոններից»,-իր ելույթում նշել է գեներալ Մանվել Գրիգորյանը: Իսկ Վայոց Ձորի ԵԿՄ մարզային կառույցի ղեկավար Մուշեղ Բաբայանն էլ ավելի հեռու է գնացել` ասելով. «Մենք պետք է զարգացնենք մեզ ավանդված հաղթանակները, որպեսզի հետագայում կարողանանք սահմանի այն կողմում գտնվող մեր հայրենիքի մի մասը` Նախիջեւանը, բնակեցնել վայոցձորցիներով»:




Լրահոս